Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

ՌԴ նախագահի հանդիպումը ՀՀ նախագահի հետ

ՌԴ նախագահի հանդիպումը ՀՀ նախագահի հետ
20.06.2016 | 18:15

Kremlin.ru կայքը հաղորդում է, որ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, նաև՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:


Վ.Պուտին. Հարգարժան Սերժ Ազատովիչ, թանկագին բարեկամներ, թույլ տվեք ողջունել ձեզ Սանկտ Պետերբուրգում: Մենք որոշ հարցերի շուրջ երկուսով բավականին հանգամանալից խոսեցինք: Ընդլանված կազմով մեր զրույցի սկզբում ուզում եմ ասել, որ չնայած համաշխարհային և մեր տնտեսության մեջ բարդություններին, մենք ապրանքաշրջանառության աճ ենք գրանցել: Մի քանի անգամ մեծացել է հայկական գյուղմթերքների արտահանումը ռուսական շուկա, որ մեզ շատ ուրախացնում է: Հույս ունեմ, որ այս միտումը կամրապնդվի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ և մեզ համար զգայուն ապրանքատեսակների գծով: Ինտեգրացիոն շրջանակներում մեր հարաբերությունները զարգանում են ավելի ինտենսիվ, քան ավելի վաղ եղել է երկկողմ հարաբերությունների հիմքով, որ նույնպես մեզ շատ ուրախացնում է: Հնարավորություն և անհրաժեշտություն կա խոսելու՝ ինչպես ենք մենք շարունակելու: Հիմա Հայաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում և աշնանը նախատեսվում է հանդիպում բարձր մակարդակում: Ե՞րբ եք նախատեսում:
Ս. Սարգսյան. Հոկտեմբերին:
Վ.Պուտին. Հոկտեմբերին, ուրեմն այդ մասին էլ կխոսենք: Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնել, շնորհակալություն, որ ընդունեցիք հանդիպման հրավերը:

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ